Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին. Քերոլայն Քոքս

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News  

Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է հղել Ադրբեջանի իշխանությանը և դիվանագիտական կորպուսին: Պատասխանելով Միացյալ թագավորությունում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեի հակահայկական նախաձեռնություններին՝ բարոնուհին անդրադարձել է Արցախի պատմությանը՝ նշելով, թե Ստալինի օրոք 95 տոկոսով հայաբնակ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որն էլ յուրացրել է հայկական տարածքը՝ այն կտրելով Հայաստանից: Այս մասին գրել է 1lurer.am-ը։

Այնուհետև բրիտանացի քաղաքական գործիչը շեշտել է, որ Արցախյան պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների պատճառով, քանի որ փորձ է արվել հայ բնակիչների բռնի տեղահանում և ջարդ կազմակերպել իրենց պատմական հողում:

Բարոնուհի Քոքսը խոսել է նաև Նախիջևանի մասին՝ որպես հայկական տարածքի, որը հայաթափվել է ադրբեջանական քաղաքականության արդյունքում:

Աղբյուրը՝ 1lurer.am։

-- 00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս