Վրաստանն ու կորոնավիրուսը. սահմանափակումների ու արգելքների թարմացված ցանկ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

կորոնավիրուս

Վրաստանում համակաճարային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` համակարգող խորհուրդը վերադարձրել է մի շարք սահմանափակումներ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Սահմանափակումների արդյունքում՝

  • Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ  մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,
  • Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,
  • Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,
  • Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
  • Խորհուրդ չի տրվում  դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ,
  • Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),
  • Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար  ուսումնական տարվա մեկնարկը,
  • Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։

Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է քաղաքացիներին կոչ անել ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, կրել պաշտպանիչ բժշկական դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն:

-- 00—ՄՀ