Օտարերկրացիների և սփյուռքահայերի՝ բուհ ընդունվելու ժամկետները փոփոխվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:

Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը:

--00—ԼՄ