Ապրիլի 24-ին ուղերձ ստանում ենք, չէ՞. վարչապետը պետք է զորակցություն հայտնի ԱՄՆ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սուրեն

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հիշեցնեոլվ, որ այսօր ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին:

«Այսօր սեպտեմբերի 11-ն է, ԱՄՆ պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ ահաբեկչությանը զոհ գնաց շուրջ 3000 մարդ:

Կարծում եմ՝ վարչապետը պետք է իր զորակցությունը հայտնի ԱՄՆ նախագահին և ժողովրդին այս տարելիցի կապակցությամբ:

Մենք ապրիլի 24-ին ուղերձ ստանում ենք, չէ՞: Ահաբեկչության դեմ պայքարին էլ միացել ենք, չէ՞»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

--00—ԼՄ