Աշխարհում վարակակիր է 28,3 մլն մարդ, ԱՄՆ-ում՝ 6,5, Բրազիլիայում՝ 4,5, Հնդկաստանում՝ 4,2

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

աշխարհ

Սեպտեմբերի 11-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 28,329,602 է, որից 913,927-ը մահացել է, 20,344,383-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 7,071,292 է, որից 60,741  մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,588,163 վարակման դեպք, որից 196,328-ը մահացել է, 3,879,960-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,511,875 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,562,414 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,239,763 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,046,370 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ