Հայ սպան ու բանակն Ապրիլյանին հաղթանակ են տարել, երկրորդ կարծիք լինել չի կարող

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

«Հայ սպան ու բանակն Ապրիլյանին հաղթանակ են տարել, երկրորդ կարծիք լինել չի կարող, իսկ Ապրիլյան պատերազմի ու հուլիսյան դեպքերի միակ համեմատությունը հակառակորդին առավել քան պատասխան տալը կարող է լինել»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ հայրապետյանը:

Նա այն համոզմանն է, որ ռազմական գործողությունները քաղաքական շահարկումների դաշտ տանելու միտում կա, ինչից, իհարկե, պետք է խուսափել:

Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց նաև, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարների հանդիպում կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ