Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News            

զորավարժություն
                       

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում մեկը մյուսի հետևից անցկացվում են զորավարժություններ:

Հերթական զորավարժությունը տեղի է ունենում Թուրքիայի ու Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից հռչակած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության մասնակցությամբ:   Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։ 

Հյուսիսային Կիպրոսի ցամաքում ու տարածքային ջրերում անցկացվող «Միջերկրածովյան փոթորիկ» անունով զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պետք է ավարտվի սեպտեմբերի 10-ին:

Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը ուժերը:

Նշենք, որ սրանից առաջ էլ Հունաստանն էր զորավարժություն անցկացնում Միջերկրականի արևելքում:

-- 00—ՄՀ