Բելառուսում հանքափորը կապել է իրեն ձեռնաշղթայով՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

կորզուն

«Belaruspartisan.by»-ը հայտնում է, որ Բելառուսում հանքափորների բողոքի ցույցերի ու գործադուլի մասնակիցներից մեկը միայնակ ակցիա է սկսել հանքավայրում՝ ձեռնաշղթաներով իրեն ամրացրնելով հանքավայրում և հրաժարվելով դուրս գալ:

Ընկերության տնօրեն ուղղված դիմումում Յուրի Կորզունը պահանջել է բռնությունների դադարեցումն ու Լուկաշենկոյի հրաժարականը:

Աղբյուրը նաև հայտնում է, որ բողոքի ակցիան դադարեցնելու նպատակով Կորզունի նկատմամբ ուժ է գործադրվել. կտրել են նրա ձեռնաշղթաները և շտապօգնության մեքենայով ուղարկել հիվանդանոց, որտեղից դուրս գրվելուց հետո Կորզունը խոսել է իր բողոքի ակցիայի մասին:

«Նրանք իմ նկատմամբ ոչ կոպիտ ուժ են կիրառել միայն հանքավայրում, հեռացրել են ինձ շղթայից, որպեսզի կտրեն այն»-պատմել է հանքափորը:

Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ցույցերը մեկնարկել են օգոստոսի 9-ի ընտրություններից հետո, որի արդյունքում Լուկաշենկոն հերթական անգամ նախագահ է ընտրվել:  

--00—ԼՄ