Իսրայելը և ԱՄԷ-ն Սպիտակ տանը պատմական փաստաթուղթ կստորագրեն

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թրամփ

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը հետևյալ վերլուծությունն է հրապարակել.

«Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը տեղի ունենալիք արարողության ժամանակ կստորագրեն իրենց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագիրը: Սա Թրամփի վարչակազմի մեծագույն ձեռքբերումներից է Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Էմիրության Արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ Բին Զայեդ Ալ Նայհանը հատուկ այս նպատակով կայցելեն Վաշինգտոն: Նախընտրական փուլում սա բավականին լուրջ ձեռքբերում է Թրամփի համար և կունենա դրական ազդեցություն նրա վարկանիշի վրա»:

--00--ԱԹ