«Լուսավոր Հայաստան»-ը հանդես կգա Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Արայիկ Հարությունյան

«Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին` 14:30-ին Ազգային ժողովի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` «Հանուն լուսավոր կրթության» խորագրով:

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ ակցիան իրականացվելու է՝ ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։

Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին «Լուսավոր Հայաստան»-ը հրավիրում է ակցիային մասնակցելու: