Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. օգնության են հասել քաղաքապետարանի 2 ջրատարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները 1500 քմ տարածքում (տարբեր օջախներով) իրականացրել են հովացման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի երկու ջրատար։

--00—ԼՄ