Խստացված վերահսկողություն կանաչ գոտիներում․ ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԲԸՏՄ

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին շարունակել են լայնածավալ խստացված ստուգայցերը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Վաղ առավոտից Երևան քաղաքի հուշարձանների տարածքներում, կանաչ գոտիներում իրականացված դիտարկումների արդյունքները հավաստել են, որ օրեցօր նվազող խախտումներին զուգահեռ դեռևս գրանցվում են դիմակը սխալ կրելու կամ չկրելու դեպքեր։

Հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտման դեպքերը բացառելու նպատակով՝ ԲԸՏՄ տեսուչները կատարել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրել բժշկական դիմակներ։

--00--ԱԹ