Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ, Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նախագահական ընտրությունների վաղաժամ անցկացումը: Ինչպես հաղորդում է 1tv.ge-ն, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է ռուսական մամուլին տված հարցազրույցի ժամանակ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ ընտրությունները հնարավոր է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններից հետո:

«Մենք պատրաստ ենք իրականացնել սահմանադրական փոփոխություններ, դրանից չենք բացառում, որ տեղի ունենան վաղաժամկետ նախագահական ընտրություններ»,-հայտարարել է Լուկաշենկոն:

--00--ԱԹ