«Լոռին» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպանի հետ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News       

Լոռի

Վանաձորի «Լոռիի» կազմը համալրել է ռուս կիսապաշտպան Եվգենի Սկոբլիկովը։ 

30-ամյա ռուս հարձակողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է Բելառուսի Պրեմիեր լիգան ներկայացնող «Բելշինան»։

Սկոբլիկովը Կոնոպլյովի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել ռուսական «Տոլիատտի», «Լուչ», «Վոլգա» ակումբներում։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։                                

-- 00—ՄՀ