ՀԿ-ներից ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմում ընդգրկվելու հայտեր են ընդունվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախի ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի առաջին՝ հայտերի ընդունման փուլը։ 

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդի» մասին ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշման Հավելված 2-ի՝ ընտրական փուլի հանդիպումները կազմակերպվում են Արտաքին գործերի նախարարության շենքում՝ հրավիրելով յուրաքանչյուր ոլորտով փաստաթղթային փուլն անցած հասարակական կազմակերպություններին: 

Ընտրական փուլն իրականացվում է նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ժամանակ, որտեղ հրավիրվում են տվյալ ոլորտի բոլոր մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հաղթահարել են փաստաթղթային փուլը: Հանդիպմանը ներկա մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների ճանապարհով ընտրում են այն կազմակերպությունը, որը ներգրավվելու է խորհրդի աշխատանքներին որպես տվյալ ոլորտի խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն: Որոշման կայացման եղանակը՝ կոնսենսուսային, թե մեծամասնական, ընտրում են ընտրական փուլի մասնակիցները հանդիպման սկզբում:

Քննարկումների ճանապարհով կազմակերպության չընտրվելու պարագայում հանդիպման վերջում անցկացվում է վիճակահանություն բոլոր մասնակիցների համաժամանակյա մասնակցությամբ՝ ընտրական փուլն ավարտելու և խորհրդի կազմում ներառվող հասարակական կազմակերպություն ընտրելու նպատակով: Վիճակահանության ժամանակ բոլոր մասնակիցների քանակով պետք է առկա լինեն վիճակահանության թերթիկներ, որոնցից միայն մեկում պետք է նշված լինի խորհրդի կազմում ներառվելու վերաբերյալ նշում: Մասնակիցներն այբբենական կարգով ընտրում են վիճակահանության մեկ թերթիկ, որի արդյունքները հայտարարվում են:

Ստորև ներկայացված է ՀՀ վարչապետի N 479-Ա  որոշման դրույթներով սահմանված 7 բնագավառներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների քննարկումների ժամանակացույցը՝

  • Ենթակառուցվածքներ (էներգետիկա, ճանապարհներ, տրանսպորտ, ջրային ուղղություններ - Սեպտեմբերի 11, 10։00-12։00
  • Արդյունաբերություն, առևտուր և նորարարություն - Սեպտեմբերի 11, 14։00-16։00
  • Առողջապահություն - Սեպտեմբերի 14, 10։00-12։00
  • Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն - Սեպտեմբերի 14, 14։00-16։00
  • Աշխատանք, զբաղվածություն և աղքատության հաղթահարում - Սեպտեմբերի 15, 10։00-12։00
  • Արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն - Սեպտեմբերի 15, 14։00-16։00
  • Կրթություն - Սեպտեմբերի 16, 10։00-12։00

Առաջիկա 1 օրվա ընթացքում ԿԶՆ խորհրդում ներգրավվելու գործընթացի առաջին փուլն անցած բոլոր հասարակական կազմակերպություններին կուղարկվի մասնակցության հրավեր, որտեղ նշված կլինեն գործընթացի երկրորդ փուլի մանրամասներն ու ժամկետները»,- ասված է հայտարարության մեջ։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս