Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ. Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

Արցախ

Նախագահն իր լիազորության մի մասը հրամանով տվել է մեզ. Դա իր իրավունքն է, թե որ մասով մեզ լիազորի: Այս մասին Արցախի Աժ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

«Դա ամբողջովին գաղտնի է՝ նախագահի հրամանից ելնելով։ Լիազորությունները տված է այնքան, ինչքանով պետք է: Նախագահն ինքն է որոշում, թե իր գործունեության ո՞ր չափը մեզ վստահի:

Մենք լիազորված ենք ամեն հարցով. բնապահպանությունից սկսած, գյուղապետով և բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգել, նայենք՝ ինչ է կատարվում և այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որը մեզ արգելված է գործունեություն ծավալել»,-ասաց Բաբայանը:

--0--ԿԿ