Վրաստանում վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

հարսանիք

Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Մեզվրիշվիլիի խոսքով՝ արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:

«Հասարակական միջոցառումների՝ ծնունդների, հարսանիքների, թաղումների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, որոշվել է արգելել վաղվանից: Ինչպես գիտեք, այս սահմանափակումն արդեն գործում էր փակ տարածքներում, իսկ վաղվանից արգելքը կվերաբերի նաև բաց տարածքներին», — հայտարարել է Մեզվրիշվիլին:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Վրաստանում արձանագրվում է վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ: Այսօր երկրում 44 նոր վարակված կա:

--00--ԱԹ