Արտաշատում 39-ամյա որդու սպանությունից հետո հայրը լինգով կոտրել է սպանողի հոր մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դանակ

Սեպտեմբերի 9-ին սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։30-ի սահմանում Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքի հարվածից ստացած վնասվածքով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբն իրենց մոտ է տեղափոխել մի երիտասարդի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արտաշատ քաղաքի բնակիչ 39-ամյա Արմեն Գասպարյանն է։

Մինչ ոստիկանները, իսկ այնուհետև՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի քննիչները, մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Արտաշատի քննչական բաժնի պետ Կարեն Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Մանասերյանի հետ ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները, ժամը 06։30-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները կարճ ժամանակում, ձեռնարկելով ճիշտ և օպերատիվ գործողություններ, պարզում են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը, և որը է Ա․ Գասպարյանին դանակահարել, ու թարմ հետքերով հայտնաբերում են կասկածյալին։ Նա Արտաշատ քաղաքի բնակիչ 36-ամյա Դավիթ Վարդանյանն է, որը բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվում է Արտաշատի քննչական բաժին։

Ըատ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։ Իսկ Արտաշատ քաղաքի շուկայի տածաքում հայտնաբերվել է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր։ Այն պատկանում է սպանությունը կատարած Դ․ Վարդանյանի հորը, իսկ մեքենան լինգով վնասել է սպանվածի հայրը։

--00—ԼՄ