Չավուշօղլու․ «Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-հունական լարավածության ֆոնին Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության ղեկավարության հայտարարություններին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«Եթե Հունաստանն իր վրա վստահ է, թող նստի բանակցային սեղանի շուրջ։ Թող բոլորի առաջ ասի, որ իրավացի է։ Մենք էլ ասելիքներ ունենք»,-ասել է նա։   

Չավուշօղլուն պնդել է, որ Հունաստանը միշտ ագրեսիվ դիրքորոշում է որդեգրում և խուսափում է երկխոսությունից։ 

Նա նաև անդրադարձել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի այն հայտարարությանը, ըստ որի՝ Թուրքիան Միջերկրական ծովի արևելքում իրականացված զորավարժանքներում իսկական զինտեխնիկա է կիրառել։ Ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այդ ամենն արել է ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակում։