ԵՊՀ-ն քանդելու պրոցես է սկսվել, բուհի հեղինակությունը վտանգված է. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Երկու տարի է՝ ԵՊՀ-ի շուրջ զարգացումներն ասոցացվում են սկանդալների ու բացասական իրողությունների հետ։ Դա վնասում է բուհի հեղինակությանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Շատ ոլորտներ քանդվել են, բայց կառուցման իրականացման մոտավոր պատկեր և ժամանակ չի ուրվագծվում։ Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը ներկայացվեց որպես ԵՊՀ առաջընթացի լուրջ գրավական։ Դրանից հետո անորոշություններն ավելի խորացան»,- կարծում է Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի մի մասն ունի լեգիտիմության խնդիր և  քաղաքական ու վարչական առումով կախվածություն ունի իշխանությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ