Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հաջորդ տարի՝ անկախ COVID-19-ի առկայությունից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի հետաձգված Օլիմպիական խաղերը հաջորդ տարի կմեկնարկեն՝ անկախ վարակի առկայությունից: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահը՝ գրում է BBC-ն:

Բրիտանական պարբերականի հավաստմամբ՝ Տոկիոյում նախանշված Օլիմպիական խաղերը կսկսվեն 2021-ի հուլիսի 23-ին: 

Ի սկզբանե Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020-ի հուլիսին, սակայն հետաձգվել էին համավարակի պատճառով:

Ավելի վաղ ՄՕԿ-ը հայտարարել էր, որ խաղերը 2021-ից հետո չեն հետաձգվի: Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը միջազգային մարզական միջոցառումն անվանել է «խաղեր, որոնք պարտության են մատնել COVID-ին»:

Աղբյուրը՝ 1lurer.am

-- 00—ՄՀ