«Սուրմալու» առևտրի կենտրոնը մոտ 20 %-ով բարձրացնում է տաղավարների վարձավճարները. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

14

«Իրատեսը» գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջևում են:

Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առևտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել:

Մեր տեղեկություններով` «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ և ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առևտրականներին հստակ բացատրություն չեն տվել:

Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առևտրից դժգոհ տաղավարների տերերի համար»:

--00—ԼՄ