Ծառուկյանի հայտարարության մեխը հանրահավաքը չէր, ինչպես միշտ մանիպուլացվեց. Իսայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի՝ կառավարության կազմի փոփոխության մասին եղած հայտարարություններն ուժի մեջ են: 24News-ի հետ զրույցում ասաց՝ եթե նախորդ հայտարարությունը հերքող հայտարարություն չի եղել, նշանակում է՝ այն, ինչ ասել ենք, ուժի մեջ է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ առաջիկա հանրահավաքի մասին արած հայտարարությանը, ապա պատգամավորն ասում է. «Ծառուկյանի հայտարարության մեխը հանրահավաքը չէր, ինչպես միշտ մանիպուլացվեց: Մեզ համար հանրահավաքն առաջնահերթ ու ինքնանպատակ չէ, կարևորը մարդկանց հուզող սոցիալական խնդիրների լուծումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ