Պատվաստումները կամավոր բնույթ են կրելու, ոչ հստակ ձևակերպումները շահարկումների տեղիք տվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Կորոնավիրուսի տարածման կանխման համար սահմանված արտակարգ դրությունը չերկարաձգելու պայմաններում անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ առաջարկող «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և կից օրենքներում փոփոխությունների փաթեթում, որն  ԱԺ-ն օրեր առաջ ընդունվեց, կային ոչ հստակ ձևակերպումներ, նաև պատվաստանյութերի վերաբերյալ։ Դրանք գլխադասային հանձնաժողովի նիստերում շտկվել են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է իմունականխարգելումներին, որոնք ևս ներառված էին՝ որպես հակահամաճարակային միջոցառում, ուղղակի ոչ հստակ ձևակերպման արդյունքում շահարկման տեղիք տվեցին։ Քննարկումների ժամանակ հստակ նշվեց, որ պատվաստումը կամավոր բնույթ է կրելու, հետևաբար այդ հարցը ևս պետք է օրակարգից հանել։  

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ