Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգված: Բերման ենթարկված երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ