Բելառուսում բողոքի ակցիայի 633 մասնակից է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Բելառուս

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաներն ու գործադուլները չեն դադարում: 

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նախօրեին բողոքի ակցիաների ժամանակ 633 հոգու ձերբակալման մասին: ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան ասել է, որ վերջիններիս ձերբակալելու պատճառը զանգվածային միջոցառումների մասին օրենքի խախտումն է: 

Գերատեսչության տվյալներով ակցիայի մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 31 000 անձ: Սեպտեմբերի 6-ին Բելառուսի տարբեր շրջաններում անցկացվել են 42 ակցիաներ:

--00--ԱԹ