ԶՈւ ԳՇ պետի օգնականը բարձր է գնահատել հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

զորավարժություն

2-րդ զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում սեպտեմբերի 5-ին իրականացվել են քարտեզի վրա տեղանքի ուսումնասիրման և կողմնորոշման աշխատանքներ:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.  Հարությունյանը ներկայացրել է վերադաս հրամանատարությունից ստացած մարտական առաջադրանքների վերաբերյալ կայացված որոշումները և տվել համապատասխան հանձնարարականներ: 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կ.Մուրադյանը բարձր է գնահատել զորավարժության ընթացքը և հրամանատարական կազմի պատրաստվածությունը։

- 00—ՄՀ