ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արաբկիրում գործող թիվ 25 և թիվ 31 կենտրոնացված մանկապարտեզներն աշխատում են հակահամաճարակային կանոնների պահպանման խստագույն ռեժիմով։ Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից:
Մանկապարտեզների աշխատակազմերի բարեխիղճ աշխատանքի արդյունքում երեխաներն անգիր գիտեն համավարակի դեմ պայքարի բոլոր միջոցները՝ ջերմաչափումից մինչև սոցիալական հեռավորության պահպանում, թաթիկների պատշաճ ախտահանումից մինչև սնվելու, քնելու, խաղալու համար նախատեսված կանոններ։
--00--ԱԹ