Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

վթար

Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա, կա երկու տուժած, տուժածներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում, առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corolla», «Toyota Camry» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota Corolla» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են վառելիքի արտահոսքի դադարեցման աշխատանքներ։

Տեսանյութեր