Ո՞րն է այն հանցանքը կամ զանցանքը, որ ձեր նախնական պնդմամբ, քաղաքացին կատարել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

հասարակական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարդու իրավունքների իրավունքը (Human Rights Law) ունի որոշ «ոսկե կանոններ», որոնցից շեղում ոչ մի պարագայում չի թույլատրվում։

Այդ «ոսկե կանոններից» է այն, որ անձին ազատությունից զրկելիս պարտադիր պետք է պարզաբանվի ազատությունից զրկելու պատճառը։ Պարտադի՛ր պետք է պարզաբանվի, թե ի՞նչ հանցանքի կամ զանցանքի մեջ է նա կասկածվում։

Այս կանոնը համատարած ոտնահարվում է՝ անգամ տեսախցիկների առջև։

Կից տեսանյութում երևում է, որ քաղաքացին ինչ-որ հարցով բողոքում է կառավարության առջև ու ինչ-որ թղթեր է դատարկում արկղից։ Հետո ոստիկանները գալիս են ու ազատությունից զրկում են քաղաքացուն՝ «անձը պարզելու համար»։

Ի՞նչ է նշանակում «անձը պարզելու համար»։ Էդ ինչու՞ «անձը պարզելու համար» փողոցում գտնվող մյուս քաղաքացիներին բաժին չեք տանում։ Ո՞րն է այն հանցանքը կամ զանցանքը, որ ձեր նախնական պնդմամբ՝ քաղաքացին կատարել է։ Ասում են՝ բաժնում կպարզաբանենք։

Սա պարզապես խայտառակ խախտում է, ու ցավոք այն համատարած է։ Մի օր դրա վերջը պետք է տրվի։ Օրինակ՝ եթե մի ոստիկան դատվի քաղաքացուն ապօրինի ազատությունից զրկելու համար, երևի մյուս անգամ ապօրինություն կատարելուց առաջ մյուս ոստիկանները ավելի երկար կմտածեն։

--0--ԿԿ