«ՓոստԵվրոպա»-ի մրցույթին Հայաստանի նամականիշը պատկերում է Գյումրին. քվեարկությունը սկսված

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Հայաստանը մասնակցում է «ՓոստԵվրոպա»-ի հայտարարած «Հնագույն փոստային երթուղիներ» թեմայով նամականիշերի «ԵՎՐՈՊԱ» ամենամյա մրցույթին: Հայաստան փոստային նամականիշին պատկերված է հին Գյումրին, որն իր բազմաթիվ երթուղիներով 19-րդ դարում հանդիսանում էր Հայաստանի առաջին մշակութային և քաղաքական կենտրոնը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

«Սա աշխարհին մեր գեղեցիկ նամականիշերը և միջազգային ֆիլատելիստական շուկայում Հայաստանի դիրքը ցույց տալու հրաշալի հնարավորություն է: Քվեարկությունն անցկացվելու է մինչև 2020 թ. սեպտեմբերի 9-ը: Խնդրում ենք ձեզ քվեարկել հայկական նամականիշի օգտին անցնելով հղմամբ: Ինչպե՞ս քվեարկել: Դա շատ հեշտ է և զբաղեցնելու է ընդամենը մի քանի րոպե: Էջը բացելով՝ լրացրե՛ք Ձեր տվյալները (դիմելաձև, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե և երկիր), ընտրե՛ք Հայստանի նամականիշի լուսանկարը, սեղմե՛ք «Vote» ստեղնը (էջի ստորին աջ անկյունում): Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին: Քվեարկության հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 514-572 հեռախոսահարով»,-նշում են «Հայփոստ» ընկերությունից:

--00—ԼՄ