Վրաստանի ընդդիմությունը Սաակաշվիլիին կառաջադրի վարչապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Սաակաշվիլի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությամբ՝ իրենց վարչապետի թեկնածուն Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է լինելու: Այս մասին Վաշաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ մամուլի ասուլիսի ընթացքում: Այս մասին գրել է Aliq.ge-ն։ 

«Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան և դեմ առ դեմ պետք է լինի իր ժողովրդի հետ: Հենց այդ պատճառով ՄԱՇ-ը և միավորված ընդդիմության  բոլոր կուսակցությունները որոշում են ընդունել նրան առաջադրել որպես Վրաստանի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Վաշաձեն:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին տարածել էր տեսանյութ, որտեղ թույլ տրված սխալների համար ներողություն էր խնդրում վրաց ժողովրդից և հայտարարում, որ վերադառնալու է: Այսօր նախկին նախագահը ևս մեկ հայտարարություն է նախատեսում անել իր՝ Վրաստան վերադարձի հետ կապված:

-- 00—ՄՀ