Իրանում երկրաշարժի հետևանքով 30-ից ավելի մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

երկրաշարժ

Իրանի Ղոլեստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 34 մարդ է տուժել։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։

17 մարդ գտնվում է հիվանդանոցում։ Մնացածին օգնությունը ցույց է տրվել տեղում։

Երկրաշարժը գրանցվել է Ռամիյան շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ և օջախի 9 կմ խորությամբ։

-- 00—ՄՀ