ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է․ համապատասխան արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի՝ ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը», - նշել է Ղազարյանը:
-- 00—ՄՀ