Պատրաստ ենք նպաստելու Կիպրոս-Թուրքիա հարաբերության հաստատմանը, եթե կողմերը շահագրգիռ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

լավրով.

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունա-կիպրոսյան «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցին, գրում է, որ, ըստ գերատեսչության ղեկավարի, ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի անդրադառնում և չի անդրադառնա Մոսկվայի ու Նիկոսիայի երկխոսության վրա:

«Մեր կիպրոսցի բարեկամներին Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ կցանկանայի ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի անդրադառնում և չի անդրադառնա Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- ասել է Լավրովը, ապա հավելել, որ ռուսական կողմի գնահատմամբ թե՛ Նիկոսիայում, թե՛ Անկարայում քաղաքական կամք կա տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացում թույլ չտալու համար։

«Դրանից բացի՝ կա վիճելի հարցերի արդյունավետ լուծման ունիվերսալ հարթակ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։

Պատրաստ ենք նպաստելու Կիպրոսի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բայց, բնականաբար, միայն այն դեպքում, եթե այդ մասին մեզ շահագրգռված լինեն խնդրելու 2 կողմերը»,- հավելել է Լավրովը։

--00—ԼՄ