Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ. Ազգային հերոս, սրտաբան Հրայր Հովագիմյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News  

«Ազգային հերոսի» կոչմանն արժանացած բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանի համար կոչումն իսկական անակնկալ է եղել։  Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Հովագիմյանի հետ հեռախոսազրույցը, որում բժիշկը մասնավորապես ասել է․

«1991-ին, երբ Հայաստան եկա, 7-8 խենթեր կային, որ մեկ երազի հավատացին։ Իմ գործընկերներն էին, որոնք առաջին բջիջն էին գոյավորելու մեր երազանքը։ Ծառայելու եմ հայրենիքիս մինչև վերջ»։

Անդրադառնալով կոչմանը՝ սրտաբանն ասել է, որ իր համար կոչումն անակնկալ էր․

«Մի քիչ անհարմար եմ զգում, բայց հոգուս խորքում շատ զգացված եմ»։

Նա նշել է, որ Հալեպից Հայաստան գալու առաջին օրվանից, որոշել է՝  քաղաքականության հետ գործ չի ունենալու։

Ազգային հերոսը հավելել է, որ  ՀՀ երեք ղեկավարների հետ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել, հիմա էլ կարծես չորրորդի հետ են հարաբերությունները լավ։ 

-- 00—ՄՀ