Ծառուկյանին 2015 թ-ի մեթոդներով դուրս չեն բերի քաղաքականությունից, թաքնված մեսիջ չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Որևէ թաքնված ենթատեքստ կամ ուղերձ չի եղել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Նշվել է փաստը՝ 2015թ․-ին ԲԿՀ-ն ազդեցության ներքո էր։ Այսօր, հավանաբար, նույնպես այդպես է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Եթե նրանք ունեն առանձին օրակարգ, ուրախանալու ենք, բայց այսօր չենք տեսնում։ Մենք չենք պատրաստվում 2015թ․-ի մեթոդներով որևէ մեկին դուրս բերել քաղաքականությունից։ Բանն այն է, որ այն ժամանակ ԲՀԿ-ին թողեցին մենակ։ Պարզապես խոսքն այն մասին էր, որ երբ ժամանակին ԲՀԿ-ն հայտնվեց նման իրավիճակում, նրան թողեցին միայնակ ու ստիպված եղան իրենց առանձին գծերը զարգացնել։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա նաև այսօր»,- ընդգծել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ