Այսօր Մոսկվայում նշում են քաղաքի օրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Մոսկվա

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվան նշում է քաղաքի օրը: Այս մասին հայտնում է 1lurer-ը: Քաղաքի տոնի առթիվ Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպվում են վարպետաց դասեր, մարզական միջոցառումներ, ներկայացումներ ու համերգներ:

Թեպետ երկրում կորոնավիրուսով պայմանավորված շատ սահմանափակումներ վերացվել են, այնուամենայնիվ, Մոսկվայի տոնական միջոցառումների բոլոր մասնակիցները պետք է սոցիալական հեռավորություն պահպանեն ու դիմակներ դնեն:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մոսկվաբնակներին շնորհավորել է քաղաքի տոնի կապակցությամբ՝ ավելացնելով, որ Մոսկվայում համընդհանուր պատվաստումները կսկսվեն տարեվերջին կամ 2021-ի սկզբներին:

--00--ԱԹ