Խոշոր վթար Երևանում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

--0--ԿԿ