Իտալական ֆուտբոլը թերագնահատում են. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իտալական ֆուտբոլի մասին։ Այս մասին գրել է Armsport.am-ը։

«Կարող եմ ասել, որ Իտալիայում ֆուտբոլը թերագնահատում են։ Այն այնպիսին չէ, ինչպիսին դրա մասին մտածում ու խոսում են մարդիկ։ Մինչ այստեղ գալս, շատ կարծիքներ էի լսել, համաձայն որոնց, Ա Սերիան բավականաչափ լավը չէ, որ թիմերն այստեղ բավականաչափ լավը չեն․․․

Բայց կարող եմ ասել, որ նրանք շատ են սխալվում։ «Սասուոլոյի» դեմ առաջին խաղից ես հասկացա, որ իտալական ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, քան դրա մասին մտածում են»։

Աղբյուրը՝ Armsport.am։ 

-- 00—ՄՀ