«Լույս» հիմնադրամի անունից անհայտ անձինք դրամահավաք են անում. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Երեկ երեկոյան մեզ տեղեկացրին, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասում «Լույս» հիմնադրամի անունից անհայտ անձինք իրականացնում են դրամահավաք, իբրև թե՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար։

Տեղեկացնում ենք, որ «Լույս» հիմնադրամը փողոցում որևէ դրամահավաք չի իրականացնում և կապ չունի այս նախաձեռնության հետ։

Մեր անունից ներկայացող նմանօրինակ ցանկացած նախաձեռնություն խարդախություն է», - գրել է նա։

--00—ԼՄ