Արցախի ԱԺ նախագահը մեդալներ է հանձնել ուկրաինաբնակ բարերարներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

հասարակական

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ գտնվում է Կիևում։

«ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի 2020 թ. ապրիլի 30-ի հրամանագրով՝ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար և Հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ, Ուկրաինայում բնակվող բարերարներ Կորյուն Կիմի Կարախանյանն ու Միսակ Հովհաննեսի Խիտիրյանը պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով, որը մեծ սիրով փոխանցեցի մեր հայրենակից բարերարներին»,- գրել է Թովմասյանը:

--0--ԿԿ