Աշխահում վարակակիրների թիվը 26,7 մլն է, ծայրահեղ ծանր վիճակում է ավելի քան 60 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

կորոնավիրուս

Սեպտեմբերի 5-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 26,795,847 է, որից 878,971-ը մահացել է, 18,907,714-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,948,286 է, որից 60,906 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,389,057 վարակման դեպք, որից 192,111-ը մահացել է, 3,635,854-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,561,092 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ հորիզոնականում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 4,091,801 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 4,023,179 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 1,015,105 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ