«Թրամփի տնտեսությունը» դրական դինամիկա է ցույց տալիս ընտրություններին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Թրամփ

ԱՄՆ-ի տնտեսությունը վերակենդանանում է և կարծես դրական ֆոն է ձևավորում Թրամփի համար: Օգոստոսին վերաբացվել է գրեթե 1,4 միլիոն նոր աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը իջել է միանիշ թվերի: Այս մասին հայտնում են Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից:

Տնտեսական անկումը դեմոկրատների հիմնական նախընտրական թեզն է, որ օգտագործվում է Թրամփի դեմ: Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը Թրամփի օրոք, մինչ կորնավիրուսի սկիզբը, գտնվում էր պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Նույն Թրամփի օրոք, սակայն կորնավիրուսի ամենածանր օրերին, գործազրկության մակրդակը գտնվում էր պատմականորեն ամենաբրձր մակարդակի վրա վերջին տասնամյակներում:

Թրամփը խոտանում է տնտեսությունը դարձնել առավել հզոր, իսկ դեմոկրատները կասկածի տակ են առնում նրա այս խոստումը: Իրականում այս բանավեճը ձեռնտու է Թրամփին, քանի որ նա այստեղ ակնհայտորեն հաղթում է: Վերջին 3 ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում ստեղծվել է 9,3 միլիոն նոր աշխատատեղ` գերազանցելով շուկայի սպասելիքները: Նախորդ ամիս Աշխատանքի վիճակագրության բյուրոն հաղորդել էր, որ հուլիսին ավելացվել է 1,8 միլիոն նոր աշխատատեղ:

--00--ԱԹ