Մենք առանց նախապայմանների պատրաստ ենք Հունաստանի հետ երկխոսությանը․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

թուրքիա

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 

ՄԻնչ այդ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։

Թուրքիան հայտնել է, որ ինքը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսություն սկսել Հունաստանի հետ և սպասում է, որ Հունաստանն էլ աջակցի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այս նախաձեռնությանը։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտնել էր, որ Միջերկրական ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր բախումը կանխելու նպատակով տեխնիկական մեխանիզմներ ստեղծելու համար հանդիպումներ իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել։

-- 00—ՄՀ