Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումները շատ չեն, բայց դեռ կան. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում են: Երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում: Ընդհանուր առմամբ խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի:

Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են դրական պատկեր:

Վերջին օրերի ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն առավել բարեխղճորեն են պահպանում՝ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելով պարետի սահմանած կանոնների պահպանմանը։

Այդուհանդերձ, խախտումներ դեռևս հանդիպում են, ուստի ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։

-- 00—ՄՀ