Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 380 հազարը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

կորոնավիրուս

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է  22 044-ի։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 118 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին:

Կորոնավիրուսով վարակման 2026 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ, Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը  382 772 է:
-- 00—ՄՀ