Ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

Աթանեսյան

 Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Դեռևս ապրիլ ամսին հրապարակավ ասել եմ, որ արտակարգ դրությունը հայտարարվել է օրենքի խախտմամբ, իսկ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել այլ օրենքներով նախատեսված մեխանիզմներով: Սեպտեմբերի սկզբին իշխանությունը «ստիպված» համաձայնվել է և համաճարակի դեմ «պայքարի» իմիտացիան որոշել շարունակել իմ նշած օրենքներով, իհարկե ինչ-որ փոփոխություններով: Փորձեմ շարունակել իմ «մարգարեական» գործունեությունը: Չհարգելի իմ «ազգընտիր» իշխանություն: Ձեր էությունը դա դատարկախոսությունն է, գաղափարական և գործնական սնանկությունը, իսկ իրականում՝ տարրական ընչաքաղցությունը, համեմված պոպուլիզմով: Դուք մեղավոր չեք, դուք պարզապես այդպիսինն եք: Բայց որպես շնչող էակ, պետք է ունենաք ինքնապահպանման բնազդ: Հենց միայն այդ բնազդից ելնելով, այլ ոչ թե հայրենասիրական կամ խղճի թելադրանքով, ճիշտ կլինի, որ հրաժարական տաք, իշխանությունը հանգիստ փոխանցեք անցումային կառավարությանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Կրկին նշեմ, դա արեք ոչ թե երկիրը և հանրությանը ձեր մոլախոտային աղանդից ազատելու համար, այս գաղափարը ձեզ հասու չէ, այլ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով:

Իմ կարծիքով, այս կանխատեսումս կիրականանա 2-3 ամսվա մեջ...»

-- 00—ՄՀ