Դավիթ Անհաղթ փողոցում «Opel Zafira» բախվել է ավտոկանգառին. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

վթար

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին։

Մինչի փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

--00—ԼՄ