Թորոսյանի վարքում, ենթադրում եմ, քրեական տարրեր կարող են լինել. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ այս օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելն անթույլատրելի էր: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ նախարարի արձակուրդ մեկնելը նման է այն բանին, երբ պատերազմի ժամանակ զորքերի հրամանատարը լքի գլխավոր շտաբը: 

«Թե նախարարն ինչքանով է արդյունավետ աշխատում, բոլորս էլ տեսնում ենք: Ըստ իս՝ Թորոսյանի վարքում, ենթադրում եմ, քրեական տարրեր կարող են լինել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ